Բավ է պառակտվել
16-12-2015 15:47

Թուրք պատգամավորին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Էրեն Էրդեմի նկատմամբ՝ այն բանից հետո, երբ պատգամավորը հարցազրույց է տվել RT հեռուստաալիքին։ Հարցազրույցի ժամանակ պատգամավորը պատմել էր, որ Թուրքիայի տարածքից զարին թունավոր գազ է մատակարարվել ԴԱԻՇ-ի զինյալներին, որն օգտագործվում է քիմիական զենք ստանալու համար։ Այժմ Թուրքիայի իրավապահ մարմինները Էրդեմին կասկածում են պետական դավաճանության մեջ։ Նրան կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։ Էրդեմը պնդել է, որ թե՛ Թուրքիայում, թե՛ Արևմուտքում գիտեն, թե ովքեր են 2013 թվականին Սիրիայում իրականացված քիմիական հարձակումների մեղավորները, որոնցում մեղադրում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին. «Քիմիական զենքի համար նյութերը բերվել են Թուրքիա, իսկ հետո ուղարկվել Սիրիայում ԴԱԻՇ-ի ճամբար, այն ժամանակ «Իրաքում Ալ-Քաիդայի» անդամներին։ Մենք ունենք ձայնագրություններ, որոնք հաստատում են դա»։