Բավ է պառակտվել
31-03-2015 15:39

Թուրքական հատուկ նշանակության ջոկատը փորձում է փրկել գերեվարված դատախազին

Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումը մուտք է գործել Ստամբուլի դատախազության շենքը, որտեղ ավելի վաղ զինված մարդիկ պատանդ են վերցրել դատախազ Սելիմ Քիրազին: Ըստ նախնական տվյալների՝ զինված մարդիկ ներխուժել են դատախազի գրասենյակը: Նրանք պահանջում են կալանավորել Գեզի այգում 2013 թվականի բողոքի ակցիայի ժամանակ 15-ամյա անչափահասի մահվան պատճառ դարձած ոստիկաններին: Ըստ հանցագործների հայտարարությունների՝ եթե ոստիկանները չկալանավորվեն մինչև 15:35, դատախազը կսպանվի: