Բավ է պառակտվել
04-03-2015 12:56

Թուրքիայի կործանիչները հետախուզական թռիչքներ են իրականացնում Սիրիայի տարածքում

Սիրիայից Շահ Սուլեյմանի գերեզմանատունը էվակուացնելու պահից Թուրքիայի ռազմաօդային ուժերը ամենօրյա հետախուզական թռիչքներ են իրականացնում երկրի տարածքում: Կործանիչները հեռանում են առաջադրանքները կատարելու հնարավոր սպառնալիքներից պաշտպանված՝ ամբողջությամբ սպառազինված վիճակում: Այդ թռիչքների գոտին կազմում է մինչև 40 կմ՝ գերեզմանատան նախկին կետից մինչև Թուրքիայի կողմից վերահսկման ներքո անցած սիրիական տարածքի ողջ հատվածը: Այդ շրջանում նախատեսվում է նոր դամբարան կառուցել և կայազոր տեղակայել սահմանից 200 մետր հեռավորության վրա: Հաղորդվում է, որ թռիչքներին մասնակցում է Դիարբեքիրում տեղակայված ռազմաբազայի հինգ կործանիչ: Բացի կործանիչներից տարածքը հսկում են նաև անօդաչու սարքավորումները: Թուրքիայի զինված ուժերը առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել տվյալ տեղեկությունը: Ռազմական գերատեսչության կայքում միայն նշված է, թե «չորս Ֆ-16 ինքնաթիռ Սիրիայի սահմանում պարեկային թռիչք է իրականացնել»: Գերեզմանատան էվակուացումը իրականացվել է փետրվարի 21-ից 22-ի գիշերը: Թուրքական բանակի զրահատանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները հատել են Սիրիայի սահմանը Շանլըուրֆ նահանգի Քոբանի քաղաքի շրջանում: Թուրքական բանակի ստորաբաժանումների ճանապարհի գրեթե 40-կիլոմետրանոց հատվածում գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Գերեզմանատունը գտնվում էր Հալեպի նահանգում՝ Եփրատ գետի թերակղզում: Գործողություններին մասնակցում էին նաև անօդաչու սարքավորումները և կործանիչները: Թուրքիա են տեղափոխվել Շահ Սուլեյմանի դագաղը, բոլոր նյութական արժեքները, ինչպես նաև գերեզմանատունը հսկող զինծառայողները: Դամբարանը պայթեցվել է: