Բավ է պառակտվել
16-02-2016 09:11

Թուրքական օդուժը մեկ օրում 22 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը

Թուրքական ռազմական ավիացիան երկուշաբթի ավելի քան 20 անգամ խախտել է հունական օդային տարածքը, 2 դեպքում էլ տեղի են ունեցել «վիրտուալ օդային մարտեր», հայտնել է Հունաստանի Գերագույն շտաբը։ 
Գերատեսչության տվյալներով` մեկ օրում թուրքական ինքնաթիռները 2 անգամ խախտել են թռիչքների կանոններն Աթենքի թռիչքային տեղեկատվության գոտում և 22 անգամ ներխուժել են երկրի օդային տարածք։ Մասնավորապես՝ խախտումները տեղի են ունեցել Խիոս և Սամոս, ինչպես նաև Լեմնոս և Լեսբոս կղզիների միջև: 
Բոլոր դեպքերում օդ են բարձրացել հունական կործանիչները, 2 դեպքում դրանք վիրտուալ օդային մարտերի մեջ են մտել թուրքական ինքնաթիռների հետ:
Բացի այդ, հունական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել Թուրքիայի և Հունաստանի միջև նոր վեճի մասին, որը կապված է հույն վարչապետ Ալեքսիս Ցիպրասի` նախորդ շաբաթ Իրան կատարած այցի հետ։ Ցիպրասը Թեհրան է այցելել փետրվարի 7-ին և 8-ին, և նրա ինքնաթիռը ստիպված է եղել փոխել երթուղին՝ թուրքական կողմի գործողությունների պատճառով։