Բավ է պառակտվել
06-08-2015 11:43

18 թուրք լրագրող է ձերբակալվել

Ստամբուլի գլխավոր դատախազությունը «ահաբեկչական կազմակերպությունների պրոպագանդայի» գործով քրեական գործ է հարուցել 18 լրագրողների նկատմամբ և յուրաքանչյուրի համար 7,5 տարվա ազատազրկում է պահանջում: Cumhuriyet շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Քան Դյունդարի և այլ լրագրողների նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ նրանք ցուցադրել են դատախազ Մեհմեդ Սելիմ Քիրազայի գերի ընկնելը և նրա հետագա սպանությունը: Մեղադրող կողմը պնդում է , որ այդպիսով լրագրողները ահաբեկչական կազմակերպությանը ուզում էին ներկայացնել որպես հզոր կողմ, որ պատրաստ է վճռական քայլերի: Դյունդարը իր հերթին պնդում է, որ լրագրողները ուզում էին ցույց տալ «ահաբեկչության գարշելի դեմքը»: Cumhuriyet-ի գլխավոր խմբագրից բացի մեղադրանք է ներկայացվել նաև Millet, Şok, Posta, Yurt, Bugün, Özgür Gündem, Aydınlık and BirGün հրատարակություններին, վերջիններս չեն ընդունում մեղադրանքը: Լրագրողների միջազգային և եվրոպական դաշինքը դատապարտել է թուրքական իշխանությունների այդ քայլերը և կոչ է արել ազատ արձակել լրագրողներին: Եվրոպայի խորհուրդը նույնպես անթույլատրելի է համարել լրագրողների հալածանքները, եթե նրանք լուսաբանում են իրական պատկերը: