Բավ է պառակտվել
29-04-2016 10:17

Թուրքիայի պատգամավորները ծեծկռտուք են կազմակերպել խորհրդարանում (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը երեկ խորհրդարանի լիագումար նիստում հանդես է եկել Քրդստանի տարածքում իշխող կուսակցության քրեական գործողությունների և պետական ահաբեկչության մասին ելույթով։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հանդես է եկել Հյուսիսային Քրդստանում շարունակվող պետական ահաբեկչության մասին ելույթով։ Դա առաջացրել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամերի դժգոհությունը։

Ֆերհատ Էնջյուի ելույթը մի քանի անգամ ընդհատվել է ԱԶԿ պատգամավորների կողմից, քրդերի պաշտպանի հասցեին հնչել են բազմաթիվ վիրավորական խոսքեր։ Արդյունքում ԱԶԿ ներկայացուցիչները հարձակվել են Էնջյուի վրա և սկսել ծեծել նրան։

Խորհրդարանականները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները, որոնց շարքում եղել են նաև կանայք, մոտեցել են ամբիոնին` իրենց գործընկերոջը պաշտպանելու համար։ ԺԴԿ-ն ձախակողմյան քաղաքական կուսակցություն է Թուրքիայում, որն ակտիվ պաշտպանում է երկրում ազգային փոքրամասնությունների շահերը, հատկապես քրդերի, ուստի երբեմն տարբեր ԶԼՄ-ներում կուսակցությունն անվանում են քրդամետ։