Բավ է պառակտվել
08-08-2015 11:28

Թուրքական բանակը պատրաստվում է քրդերի դեմ լայնամասշտաբ գործողությունների

Թուրքական բանակը պատրաստվում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ լայնամասշտաբ ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայում և Հյուսիսային Իրաքում: Այս տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել, բայց ինչպես հայտնում են ԶԼՄ-ները առաջին գրոհները սպասվում են հաջորդ շաբաթ: Որոշ տվյալների համաձայն` ՔԱԿ 1500-ից ավելի գրոհայիններ պատստպարվել են Սիրիայի հյուսիում, թուրքական օդուժի` նրանց ճամբարների վրա հարվածներից հետո: Ճամբարներում կարող էր մնալ գրոհայինների զինագործական սարքավորումների մեծ մասը, և թուրքական բանակը պատրաստվում է ոչնչացնել այդ: Երկրի ներքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլու առավել վաղ հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը օդուժի մասնակցությամբ խոշոր օպերացիա են պատրաստում գրոհայինների դեմ: Սակայն նա չի նշում արդյոք օպերացիան նախատեսում է ցամաքային ուժերի կիրառում: Ընդհանուր առմամբ Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում իրավիճակը բավական լարված է:
Սիրիայի և Իրաքի հետ սահմանակից շրջաններում ավելացվել է զինվորականների և ոստիկանների թիվը, սահմանի մոտ է բերվել հրետանի և զրահատեխնիկա: Թուրքիայի որոշ շրջաններում, որտեղ Քրդական աշխատավորական կուսակցության գրոհները առավել հաճախակի են դարձել: Երկրի խոշոր քաղաքներում և զբոսաշրջային հանգստավայրերում դրությունը հանգիստ է: Հիմնական մայրուղիների վրա ոստիկաններ են հերթապահում: Քաղաքներ ժամանող և դուրս եկող ավտոմեքենաները հսկվում են` ավտոհսկողության տեսախցիկների օգնությամբ: Առևտրի կենտրոններում և մարդկանց կուտակման այլ վայրերում կան բազմաթիվ քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկաններ: