Բավ է պառակտվել
05-08-2015 15:16

Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստվում են խոշոր գործողություն սկսել ԻՊ-ի դեմ. Չավուշօղլու

Անկարան և Վաշինգտոնը շուտով համատեղ խոշոր գործողություն կսկսեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ 
«Ամերիկյան ինքնաթիռներն ու անօդաչուներն արդեն ժամանում են Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազա։ Շուտով մենք խոշոր պայքար կսկսենք ընդդեմ ԻՊ-ի»,- ասել է Չավուշօղլուն՝ Մալայզիա կատարած այցի ընթացքում։ 
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրի կառավարությունը համաձայնել է թուրքական ավիաբազաներում տեղակայել ԱՄՆ-ի և ԻՊ-ի գրոհայինների դեմ օդային գործողություններին մասնակցող կոալիցիայի այլ երկրների ՌՕՈւ-ի անօդաչու սարքերը։ Թուրքական ռազմական ինքնաթիռները նույնպես կմասնակցեն կոալիցիայի գործողություններին։