Բավ է պառակտվել
01-07-2015 11:37

Թուրքիան տանկեր է կենտրոնացրել Սիրիայի հետ սահմանին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան տանկեր է կենտրոնացնում Քիլիսի նահանգում՝ Սիրիայի հետ սահմանին: Առկա տեղեկությունների համաձայն՝ Քիլիսիում կենտրոնացվել են 5-րդ մեխանիզացված բրիգադի 32 տանկ, հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև զինծառայողներ փոխադրելու համար նախատեսված ավտոբուսներ: Տանկերն ու մյուս միջոցները կենտրոնացվել են Սիրիայի հետ սահմանին ընկած Էլբեյլի շրջանի առանցքային կետերում: Թուրքիայի իշխանությունները ցանկանում են բուֆերային գոտի ձևավորել Սիրիայի հյուսիսում, ուր ներկայումս մարտեր են ընթանում քրդական զինված ջոկատների ու ԴԱԻՇ-ի զինյալների միջև: Սրանից առաջ հաղորդվել էր, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (РКК) հայտարարել է, որ եթե Անկարան զորքեր մտցնի Սիրիա, ապա Թուրքիայի տարածքը կվերածվի ռազմական գործողությունների թատերաբեմի: