Բավ է պառակտվել
05-03-2015 16:28

Թուրքիան տանկերի արտադրություն կսկսի

Թուրքիան նոր սերնդի Altay տանկերի արտադրություն կսկսի: Ինչպես հաղորդում է Sabah-ը, տանկերի սերիական արտադրությունը նախատեսվում է մեկնարկել 2016-ի վերջին: Թերթի տվյալներով՝ տանկերի արտադրությունը կկազմակերպվի երկրի հյուսիս-արեւելյան Սաքարիայի նահանգում: 2013-ի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել Altay առաջին տանկի թետսավորումը: Տանկ ստեղծելու համաձայնագիրը ստորագրվել է 2007-ի մարտին՝ պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM), Թուրքիայի ՊՆ-ի եւ թուրքական Otokar ընկերության միջեւ: Սպասվում է, որ առաջին խմբաքանակը կկազմի 250 տանկ: մեկ տանկի արժեքը կկազմի 5,5 մլն դոլար: Թուրքիային հաջողվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում 54 տոկոսով հասնել ինքնապահովման մակարդակի: