Բավ է պառակտվել
07-06-2016 12:12

Թուրքիան քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան քայլեր կձեռնարկի Բունդեսթագի ընդունած բանաձևի դեմ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ, որն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագը։  Արտգործնախարարի խոսքով` Թուրքիան այս իրավիճակում չի կարող լռել։ Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունեցին հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ քվեարկեց խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը: Բունդեսթագի բանաձևի ընդունմանը հաջորդեց այն, որ Թուրքիան հետ կանչեց Գերմանիայում առաքելություն իրականացնող իր դեսպանին: Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, որ գերմանական խորհրդարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա: