22-06-2016 08:35

Թուրքիան պլանավորում է ՀՕՊ նոր համակարգ տեղակայել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ սահմանին տեղակայել և փորձարկել հակաօդային նոր համակարգ, հաղորդում են թուրքական անվտանգության ծառայություններում  աղբյուրները։

Ըստ կայքի՝ Թուրքիայի իշխանությունները պլանավորում են տեղակայել հակաականանետային Serhat, հրթիռահրետանային HIMARS համակարգեր, ինչպես նաև 70 կմ երկարությամբ սահմանը հսկելու են մինի-դիրիժաբլները։

Ըստ աղբյուրի՝ ՀՕՊ համակարգը կտեղակայվի Քիլիս գավառում։ Պլանավորվում է, որ այս տարածքում ՀՕՊ համակարգի տեղակայումը կօգնի պաշտպանել Գազիանթեփ, Հայաթ, Շանլիուրֆա և Մարդին շրջանները։

Սիրիայի և Թուրքիայի սահմանի ողջ երկայնքը կազմում է մոտ 900կմ։ Ավելի վաղ Քիլիս քաղաքը բազմիցս ռմբակոծվել է սահմանային Սիրիայի տարածքից։ Նշենք, որ Սիրիայի այդ հատվածը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։