Բավ է պառակտվել
12-05-2015 11:04

Թուրքիան և Ադրբեջանը անցկացնում են համատեղ մարտավարական զորավարժություններ

Թուրքիան և Ադրբեջանը անցկացնում են համատեղ ռազմա-մարտավարական զորավարժություններ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։ Համաձայն կողմերի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի՝ երկու երկրների զինված ուժերը մայիսի 12-ին սկսել են համատեղ մարտավարական զորավարժություններ Բաքվում և Նախիջևանում։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 16-ը։