Բավ է պառակտվել
08-10-2015 09:51

Թուրքիայի կործանիչները 39 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը

Չորեքշաբթի օրը Էգեյան ծովի վրա նկատվել է թուրքական ռազմական ավիացիայի բարձր ակտիվություն, մինչ Հունաստանի զինված ուժերը Հիոս կղզու մերձակայքում զբաղված էին «Պարմենիոն» լայնածավալ զորավարժություններով: Ինքնաթիռների 3 խմբեր՝ բաղկացած 6 և 2 F-16 և F-4A ինքնաթիռներից, ինչպես նաև 3 CN-235-ից և մեկ ուղղաթիռից, 39 անգամ խախտել են Հունաստանի ազգային օդային տարածքը: Թռիչքների կանոնների 10 խախտում է տեղի ունեցել նաև Աթենքի թռիչքային շրջանում: Տեղի ժամանակով ժամը 10:46-ին երկու թուրքական կործանիչներ գտնվել են 27 հազար ֆուտ բարձրության վրա Անտրոպոֆագի և Մակրոնիսոս կղզիների վերևում՝ մինչ Հունաստանի օդային տարածքը լքելը: Ինքնաթիռները որոշվել և զավթվել են՝ համապատասխան միջազգային չափանիշների: