Բավ է պառակտվել
08-06-2015 11:05

Թուրքիայի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կլինի

Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի ազգային մեծ ժողովը 4 կուսակցությունից բաղկացած նոր կառույց է դարձել: 
«Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, «Ազգայնական շարժում» և «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցություններից կազմված նոր խորհրդարանում լինելու են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր:
Խորհրդարանում ներկայացված 4 կուսակցություններից 3-ում հայ թեկնածուներ կային: 
ԱԶԿ-ից Մարգար Եսայանը, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Սելին Օզուզուն Դողանն ու քրդամետ «Ազգերի ժողովրդավարությունից» Կարո Պայլանն ընտրվել են և իրենց ներդրումը կունենան Թուրքիայում ժողովրդավարության կայացման գործում: