Բավ է պառակտվել
03-04-2014 18:12

Թուրքիան պատրաստ է օգնել նեղության մեջ գտնվող քեսաբահայերին. Դավութօղլու

«Եթե Քեսաբի հայերը նեղության մեջ հայտնվեն, Թուրքիան պատրաստ է օգնել». հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ինչպես փոխանցում է թուրքական Hurriyet-ը՝ ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քեսաբի հայերի հետ կապված խնդրին՝ նշելով, թե ինքը նախկինում Պոլսո հայոց պատրիարքի հետ հանդիպմանն ասել էր, որ Սիրիայի հայերը կարող են գալ Թուրքիա։
Դավութօղլուն կրկնել է, թե Քեսաբի հայերը նեղության մեջ հայտնվեն, Թուրքիան պատրաստ է ամեն տեսակ օգնություն ցույց տալ։
Նշենք, որ ինտերնետում տեսագրություն էր հայտնվել, որտեղ երեւում է, որ զինյալներն առանց որեւէ խոչընդոտի Թուրքիայի Յայլադաղի անցակետից մտնում են Սիրիայի հայաբնակ Քեսաբ։