19-12-2013 19:03

Գործադուլ Թուրքիայում

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «մեծ կաշառք» սկանդալային գործողությունների արդյունքում հայտնի դարձած անօրինականությունների դեմ KESK արհմիությանը կից աշխատավորները, Թուրքիայի տարբեր քաղաքներում գործադուլ են հայտարարել և կոշիկի տուփերով դուրս եկել բողոքի ակցիաների: Ակցիաները սկսվել էին դեռ երեկ: Ակցիա անողները հայտարարել են, թե որ «Հալք» բանկի կառավարիչը կոշիկի տուփում կարողանում է 4,5 մլն դոլար պահել, իրենք կոշիկի տուփում կարողանում են միայն կոշիկ պահել։ «Վերջին 2 օրում իշխող կուսակցությունը ցույց տվեց իր դեմքը։ Թուրքիայում հազարավորները պայքարում են գոյատեւելու համար, իսկ նրանք միլիոնավոր դոլարներ են տանում»,-նշվել է գործադուլ անողների հայտարարությունների մեջ։