Բավ է պառակտվել
11-06-2014 15:18

Թյուրքախոս պետությունները միասնական այբուբեն և լեզու կստեղծեն

Haqqin.az-ի փոխանցմամբ Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը կարևորել է թյուրքախոս ժողովուրդների միասնական լեզվի և այբուբենի ստեղծման գաղափարը: «Այդ կերպ մենք ավելի լավ կհասկանանք միմյանց։ Ժողովների ընթացքում շփվելով մայրենի լեզվով՝ մենք ավելի լավ կհասկանանք միմյանց, մեր ներդրումը կունենանք մշակույթների զարգացման գործում և հնարավորություն կստեղծենք լեզուն հարստացնելու համար։ Դրա համար գոյություն ունեն մի քանի կազմակերպություններ, որոնց գործունեությանն աջակցել է պետք»,-ասել է Չիչեքը։
Նա նշել է, որ TürkPA-ի (Թյուրքախոս ժողովուրդների խորհրդարանական վեհաժողով) հաջորդ նիստը կկայանա հունիսի 12-13-ին՝ Բաքվում։