Բավ է պառակտվել
06-03-2014 19:09

Թունիսի նախագահի հրամանով երկրից հանվում է արտակարգ դրությունը

«ՌԻԱ Նովոստին»-ի փոխանցմամբ՝ Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին հայտարարել է երկրում արտակարգ դրությունը հանելու մասին, որը գործում էր 2011 թվականի հունվարից` Զին Ալ-Աբիդին բեն Ալիի իշխանության տապալումից հետո: Թունիսի իշխանությունները մի քանի անգամ երկրացրել են արտակարգ դրությունը` կապված երկրում շարունակվող անկայուն վիճակի հետ:
Արտակարգ դրությամբ արգելվում էր զանգվածային ակցիաները, ինչպես նաև բանակին ու ոստիկանությանը լիազորված էր կրակել կասկածյալների վրա, ովքեր չեն ենթարկվում անվտանգության ուժերի հրամաններին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարին Թունիսում տեղի ունեցավ հեղափոխություն: Երկրի բնակիչները բողոքում էին սոցիալական անհավասարությունների, կոռուպցիայի և գործազրկության դեմ: Թեև նախագահ բեն Ալին Թունիսից փախավ Սաուդյան Արաբիա, սակայն անկարգությունները շարունակվեցին մեկ ամիս: Արդյունքում զոհվեց 80 մարդ:

Ավելացնենք նաև, որ այս տարվա հունվարին Թունիսում ժողովրդավարական սահմանադրություն ընդունվեց: Նոր սահմանադրության համաձայն` երկրում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ են շնորհվում, իսլամը հայտարարվում է պետական կրոն, սակայն նշվում է երկրի` աշխարհիկ լինելը: Բացի այդ, երաշխավորվում է խղճի և դավանանքի ազատությունը: Նախագահը պետք է մուսուլման լինի և նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել 2 հնգամյա ժամկետից ոչ ավելի: