Բավ է պառակտվել
24-03-2014 09:49

Թուրքերը վերացնում են հայերին ՛՛պաշտպանող՛՛ ռազմական օդանավերը

Թուքական կործանիչները խփել են Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջան մտած իսլամիստ-ահաբեկչների դեմ գործողության դուրս եկած սիրիական ռազմական օդանավը : Թուրքական Sozcu պարբերականը՝ վկայակոչելով սիրիական աղբյուրները, նշում է, որ Սիրիայի կառավարական ռազմական օդանավ հետապնդել են հայաբնակ Քեսաբի շրջան մտած ահաբեկիչներին, երբ թուրքական օդուժն անսպասելիորեն խախտել է Սիրիայի օդային սահմանը եւ հրթիռով հարվածել սիրիական օդանավերից մեկին՝ դրանով աջակցելով քրիստոնյաներին կոտորելու եկած ահաբեկիչներին: Վնասված ռազմական օդանավը վայր է ընկել, իսկ օդաչուին հաջողվել է օդապարիկով փրկվել: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, թե իբր սիրիական օդանավը խախտել էր Թուրքիայի օդային տարածքը, որի համար էլ կրակ է բացվել: Նշենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթակիայի շրջան։ Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր հարձակման են անցել Թուրքիայի տարածքից։