Բավ է պառակտվել
24-12-2013 09:51

Ծայրահեղական քարոզիչներին կարգելվի մզկիթ այցելել

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ Բրիտանական կառավարությունը ներկայացրել է 25 ծայրահեղական քարոզիչներից կազմված ցուցակ, որոնք ստիպված են հրաժարվել Միացյալ Թագավարության մզկիթներում քարոզներ իրականացնելուց: Մոտ օրերս կընդունվի փաստաթուղթ, որը կարգելի ծայրահեղական քարոզիչների գործունեությունը:
Ծայրահեղական քարոզիչներին կարգելվի հասարակական վայրերում կոչեր հնչեցնել, որոնք ծնում են ազգային կամ կրոնական ատելություն: Նրանց կարգելվի նաև հաճախել որոշակի շենքեր՝ իսլամական համայնքի կենտրոնները և մզկիթները:
Ուայթհոլլի պաշտոնյաները հայտարարել են, որ նրանց այժմ հայտնի են 25 քարոզիչներ, ովքեր ստեղծել են մի ամբողջ «տեղեկատվական ցանց», որը գործում է հանրահայտ համալսարաններում և այլ գիտական հաստատություններում: