27-01-2017 15:32

Թրամփը պատրաստվում է Ռուսաստանի հետ միասին վերջ տալ «ԻԼԻՊ»-ին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Սիրիան հնարավոր կլիներ վերջնականապես մաքրել ահաբեկիչներից՝ Ռուսաստանի հետ միասին գործելու պարագայում:
Սպիտակ տան ղեկավարը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է Մոսկվայի հետ համատեղ ջանքերի արդյունքում վերջ տալ ԻԼԻՊ-ին (Ռուսաստանում արգելված ծայրահեղական « Իսլամական պետություն» խմբավորում):
« Եթե մենք Ռուսաստանի հետ լեզու գտնենք՝ դա հիանալի է: Դա լավ է Ռուսաստանի համար, դա լավ է մեզ համար: մենք միասին գնում ենք, և ԻԼԻՊ-ի վերջը տալիս ենք, որովհետև ԻԼԻՊ-ը, դա իսկական հիվանդություն է»,-հայտարարել է Թրամփը: Նա նաև ասել է, որ մոտ ժամանակներս հույս ունի հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: