Բավ է պառակտվել
26-03-2016 12:39

Բելգիայի հարավում երեք պայթյուն է որոտացել

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը Բելգիայի արեւելքում Լյեժ նահանգում երեք պայթյուն է որոտացել: Պայթյունները որոտացել են 40 րոպե ինտերվալով երեք մասնավոր տների դռների մոտ: Պայթյուններից մեկի հետեւանքով մի մարդ է տուժել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունները կարող են քրեական բնույթի լինել: Իրավապահ մարմինները արդեն ձերբակալել են կասկածյալներից մեկին: Նրա գործողությունների դրդապատճառը դեռ չի պարզվել: