Բավ է պառակտվել
27-12-2014 09:38

Քալիֆորնիայում խոշոր ավտովթարի հետեւանքով 3 մարդ ողջ-ողջ այրվել են

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ֆեյր Օուկս քաղաքում խոշոր ավտովթարի հետեւանքով 4 մարդ է զոհվել, եւս 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Sacramento Bee թերթի տվյալներով Subaru Outback մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է 26-ամյա Դեւիդ Մազուրը, ճակատային մասով բախվել է դիմացից եկող Buick Le Sabre մեքենային, երբ վերջինս հատում էր բաժանարար գիծը: Բախումից անմիջապես հետո Buick-ն բռնկվել է, որում գտնվող 5 անձանցից 3-ը ողջ-ողջ այրվել են: Երկու կանանց հաջողվել է դուրս պրծնել այրվող մեքենայի սրահից: Նրանցից մեկը մահացել է ստացված այրվածքներից, իսկ մյուսը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Իր հերթին, Subaru Outback-ի վարորդը եւս ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց , հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: