Բավ է պառակտվել
24-09-2013 23:39

Քենիայի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել

 Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան եռօրյա սուգ է հայտարարել՝ մայրաքաղաք Նայրոբիում ահաբեկչության 67 զոհերի հիշատակին:

Շաբաթ օրը զինյալները հարձակվել էին Նաիրոբիում գտնվող առևտրի կենտրոններից մեկի վրա։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը, որը կապ ունի «Ալ Կաիդայի» հետ։ 200 փրկվածներից 175-ը դիմել էին բուժօգնություն ստանալու:

Գործողության ընթացքում սպանվել են «Աշ-Շաբաբի» 5 զինյալներ, 11-ը ձերբակալվել են: