04-11-2016 13:13

Թրամփին թույլ չեն տա հաղթել. Ասանժ

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը չի զբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը, կարծում է գաղտնի նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը:

«Թրամփին թույլ չեն տա հաղթել»,- ասել է Ասանժը:

Ասանժը շարունակել է՝ ասելով, որ ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին միավորվել է չափից շատ մարդ՝ այդ թվում նաև մեդիա ոլորտի ներկայացուցիչները, ԶԼՄ-ների սեփականատերերն ու լրագրողները:

Թրամփն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ նախագահ դառնալու դեպքում, ԱՄՆ-ն այլևս չի միջամտի այլ երկրների գործերին ու չի տապալի ռեժիմներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: