Բավ է պառակտվել
03-06-2016 11:22

Դոնալդ Թրամփը սպառնում է բանտ նստեցնել Հիլարի Քլինթոնին

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Հիլարի Քլինթոնը պետք է բանտ նստի:

Թրամփը պատասխանել է Քլինթոնի հայտարարություններին, որոնցով Քլինթոնը հանրապետականին մեղադրում էր վտանգավոր գաղափարների մեջ, որոնք ավելի շատ նման են տարօրինակ տիրադների, անձնական հաշվեհարդարների եւ բացահայտ կեղծիքի:

Թրամփը հիշեցրել է գաղտնի նամակագրության սկանդալի մասին, որը վարել է Քլինթոնը պետքարտուղար լինելու տարիներին, ինչը, Թրամփի խոսքով, Քլինթոնին արդեն սարսափելի մեղավոր է դարձնում:

«Գիտե՞ք, թե ինչու էր նա աջակցում Օբամային Իրանի հետ միջուկային գործարքի ժամանակ: Նա ուղղակի չի ուզում բանտ նստել իր նամակների պատճառով: Այն, որ գործող իշխանությունը թույլ է տալիս Քլինթոնին մասնակցել ընտրարշավին, ուղղակի խայտառակություն է ԱՄՆ-ի եւ մեր ազգի համար»,- ասել է միլիարդատերը:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի շուրջ սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել է ծառայողական գաղտնի նամակագրության համար: