Բավ է պառակտվել
16-05-2016 10:31

Թրամփը չի բացառում 2011-ի սեպտեմբերի 11-ի դեպքերի կրկնությունը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի բացառում, որ միգրանտների ակտիվ հոսքը ԱՄՆ կարող է հանգեցնել 2001-ի սեպտեմբերի 11-ի մասշտաբներով երկրորդ հարձակման, որից մոտ 3 հազար մարդ էր զոհվել։ «Վատ բաներ կպատահեն։ Շատ վատ բաներ տեղի կունենան։ Մեր երկիր ժամանող մարդիկ հարձակումներ կիրականացնեն... Ես չեմ կասկածում դրանում»,- ասել է Թրամփը: Նա նաև հավելել է, որ ուշադիր եւ խստորեն ուսումնասիրելու է փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Դրանից բացի, նա դեմ է արտահայտվել Սիրիայից փախստականներ ընդունելուն։ «Նրանք ԱՄՆ են գալիս բջջային հեռախոսներով, որոնց վրա ԻՊ դրոշներն են։ Իսկ մենք, ի՞նչ է, պիտի ասենք, որ դա հիանալի է, և ընդունե՞նք նրանց»,- հարցադրում է արել միլիարդատերը։