Բավ է պառակտվել
21-05-2016 14:06

Թրամփը խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում թույլ տալ զենքի կրումը

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վստահեցրել է զենքի սեփականատերերին, որ իր ընտրվելու դեպքում չեն լինի վայրեր, որտեղ կարգելվի զենք կրելը:
Նա որպես օրինակ է բերել Թենեսի նահանգում 2015 թվականին չորս ծովային հետևակների սպանությունը, որը տեղի էր ունեցել զենքից ազատ գոտում:
Հանրապետականն իր հայտարարությունն արել է Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում Ազգային հրաձգային ասոցիացիայի համագումարի ընթացքում:
Թրամփը հայտարարել է, որ կպաշտպանի զենք կրելու սահմանադրական իրավունքը: Նա մեղադրել է Դեմոկրատական կուսակցությունից իր հակառակորդ Հիլարի Քլինթոնին այդ իրավունքը սահմանափակելու ցանկության համար։