Բավ է պառակտվել
02-03-2016 11:19

Նախնական ընտրություններում ամենաշատ նահանգներում հաղթել է Թրամփը

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը մարտի մեկին կայացած «Սուպեր երեքշաբթի» նախնական ընտրություններում առաջ է անցել մրցակից հանրապետականներից վեց նահանգներում: Դեմոկրատներից Հիլարի Քլինթոնը նույպես հաղթել հիմնական նահանգներում, այդ թվում Տեխասում և Վիրջինիայում:
Միլիարդատերը, ով առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնին հանրապետականների կողմից առաջ է անցել հակառակորդներից Արկանզասում, Ալաբամայում, Ջորջիայում, Մասաչուսեթսում, Թենեսիում և առանցքային նահանգ համարվող Վիրջինիայում:
Դեմոկրատների կողմից ներկայացող նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնպես հաղթել է վեց նահանգներում: Նրա միակ մրցակիցը Բերնի Սանդերսը կարողացել է առաջ անցնել նախկին առաջին տիկնոջից միայն Վերմոնտում: Ալաբամայում, Արկանզասում, Ջորջիայում, Թենեսիում, Տեխասում և Վիրջինիայում, Քլինթոնը հավաքել է ավելի քան 60% ձայն: Նա նաև առաջատար է Մասաչուսեթս նահանգում:
«Սուպեր Երեքշաբթին» սովորաբար որոշիչ փուլ է նախագահական պայքարում կուսակցությունը ներկայացնելու իրավունքի համար: