26-10-2016 07:54

Թրամփ․ Քլինթոնի հաղթանակը Երրորդ համաշխարհային պատերազմի կհանգեցնի

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը համարում է, որ եթե իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը նախագահ ընտրվի, երկիրը կտանի դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։

Նրա խոսքով Սիրիայի հարցում Քլինթոնի ծրագիրը ԱՄՆ-ին կտանի դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։«Մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ ԻՊ դեմ պայքարի վրա, այլ ոչ թե Սիրիայի։ Եթե մենք լսենք Քլինթոնին՝ ապա Երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի։ Մենք պայքարում ենք Սիրիայի, Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Ռուսաստանը միջուկային պետություն է»,- նշել է Թրամփը։ Ընդ որում նրա խոսքով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալը ավելի քիչ նշանակություն ունի քան ԻՊ դեմ պայքարը։ «Ինձ համար Ասադը երկրորդ տեղում է»,- ասել է նա:

Ընդ որում միլիարդատերը քննադատել է Քլինթոնին Ռուսաստանի հետ հարաբերություններում նրա դիրքորոշման համար։ «Ինչպե՞ս է Քլինթոնը բանակցելու Պուտինի հետ, եթե նրան հրեշ է ներկայացնում»,- հարցնում է Թրամփը։