Բավ է պառակտվել
14-11-2016 09:42

Թրամփը կհրաժարվի նախագահի աշխատավարձից

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփը խոստացել է հրաժարվել ի պաշտոնե հասանելիք աշխատավարձից:

Նորընտիր նախագահն աշխատավարձից հրաժարվելու հայտարարությունն արել է ընտրվելուց հետո տված առաջին հարցազրույցի ժամանակ:

«Ես երբեք այս թեմայի շուրջ չեմ խոսել, բայց պատասխանս «ոչ» է: Կարծում եմ, ըստ օրենքի, ես պետք է տարեկան 1 դոլար ստանամ, թեև իրականում չգիտեմ նախագահի աշխատավարձի չափը»,- ասել է Թրամփը:

Երբ լրագրողը հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է տարեկան 400.000 դոլարին, Թրամփը ևս մեկ անգամ հաստատել է, որ հրաժարվում է աշխատավարձից: