18-07-2016 13:48

Թրամփը Հիլարի Քլինթոնին մեղադրել Է ԻՊ-­ի հայտնվելու մեջ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հայտնվելուն հանգեցրել Է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «հիմար քաղաքականությունը», հայտարարել Է հանրապետական Դոնալդ Թրամփը:

«Հիլարի Քլինթոնն Է ստեղծել ԻՊ-ն իր հիմար քաղաքականությամբ, նա պատասխանատվություն Է կրում ԻՊ-ի համար»,- հայտարարել Է Թրամփը: Քաղաքական գործչի կարծիքով՝ հենց Քլինթոնն Է «ղեկավարել նախագահ Բարաք Օբամային»: Միլիարդատերը ենթադրել Է, որ պետության ղեկավարը ոչնչ չի իմացել այդ առիթով»:

«Ես կարծում եմ՝ նախագահը վստահել Է նրա կարծիքին»,- հավելել Է հանրապետականը: