Բավ է պառակտվել
03-07-2014 20:41

Տորոնտոյի քաղաքապետը բոլոր տեսակի թմրանյութերից օգտագործել է

Շուրջ մեկ ամիս նարկոլոգիական կենտրոնում անցկացրած Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը հայտարարել է, որ օգտագործել է բոլոր տեսակի թմրանյութերը՝ բացի հերոինից:

CBC հեռուստառադիոընկերությանը տեղեկացնում է, որ Ֆորդը նաեւ հայտարարել է, թե չի պատրաստվում թողնել պաշտոնը, քանի որ չի սիրում «ձեռքերը ծալած նստել»: Նա հրաժարվել է հետաքննությանը պատմել թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրների մասին, նաեւ հայտարարել է, որ երկամսյա բուժումը փրկել է իր կյանքը, բայց չի ազատել թմրանյութերի կախվածությունից:

Քաղաքապետի խոսքով, բուժման համաձայնել է իր ընտանեկան կյանքի ու աշխատանքի վրա թմրանյութերի թողած բացասական ազդեցության պատճառով:

Ֆորդն ուշադրության կենտրոնում է հայտնվել 2013 թվականի աշնանը, երբ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ նրա նման մի տղամարդ թմրամիջոցների խառնուրդ է ծխում: Ավելի ուշ քաղաքապետը խոստովանել էր, որ կոկաին է օգտագործել եւ մի քանի տարի շարունակ թմրանյութեր է ձեռք բերել: Սկանդալների շարքից հետո Տորոնտոյի քաղաքային խորհուրդը նույն տարվա նոյեմբերին Ֆորդին զրկել է բոլոր իրավասություններից: