Բավ է պառակտվել
24-07-2015 13:36

ԻՊ-ն ամսական 40 մլն դոլար է ստանում նավթի վաճառքից. ԱՄՆ Ֆիննախ

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն ամսական 40 մլն դոլար են ստանում միայն նավթի վաճառքից, որն ստանում են գրավված տարածքներից, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլեյզերը: Նա նշել է, որ տվյալ տեղեկությունը հասանելի է դարձել մի գործողության շնորհիվ, որի ընթացքում ոչնչացվել է ԻՊ-ի ղեկավարներից մեկը՝ Աբու Սայաֆը, ով վերահսկում էր նավթագազային պաշարները Սիրիայի արևելքում։  Գլեյզերը հայտնել է նաև, որ խմբավորման սովորական գրոհայինները ամսական 1000 դոլար են ստանում։