19-03-2014 09:04

Ուսաստանում ավելի քան 60 մլն ռուբլի արժողությամբ թմրանյութ է առգրավվել

Մոսկվայաբնակ 2 անձ սինթետիկ թմրանյութի խոշոր խմբաքանակ տեղափոխելու հետևանքով ձերբակալվել են: Դեպքը տեղի է ունեցել Ռուսական Նորիլսկ քաղաքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից մեկը Մոսկովյան մեծ կրկեսի աշխատակիցներից է։ ՁԱերբակալվածները Նորիլսկ են ժամանել 5 կգ սինթետիկ թմրանյութով, որի քողարկման համար այն լցված է եղել սպորտային հավելումների համար նախատեսված սրվակների մեջ։
Ըստ մասնագետների հաշվարկի՝ առգրավված թմրանյութի իրացման դեպքում հանցագործները կունենային 60 մլն ռուբլիից ավելի եկամուտ։