Բավ է պառակտվել
10-02-2014 11:46

Վրաստանում կին թմրամոլների թիվը հասել է 10 տոկոսի

 «Նոր վեկտոր» հասարակական կազմակերպության Թբիլիսիի գրասենյակում այսօր հանդիպում է տեղի ունենալու՝ կապված թմրամոլ կանանց խնդիրների հետ։
Կազմակերպության տվյալներով, թեև Վրաստանում թմրանյութ օգտագործողների մասին հստակ տվյալներ չկան, սակայն համաձայն փորձագիտական տվյալների՝ կանայք կազմում են թմրանյութ օգտագործողների 10%-ը։
«Նրանք գրեթե չեն մասնակցում պրոֆիլակտիկ ծրագրերին և չեն դիմում բուժհաստատություններ։ Կին թմրամոլներն անպաշտպան են սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության հանդեպ։ Երկրում առկա ճգնաժամային կենտրոններն անհասանելի են նրանց համար»,-հայտարարել են կազմակերպության անդամները։