Բավ է պառակտվել
23-02-2014 19:04

Յուլիա Տիմոշենկոն Մայդանի բեմից ոգեշնչում է ցուցարարներին

Կիևի Մայդանի բեմից, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նշել է, որ ժամանակն է վերջ տալ ետնաբեմային քաղաքականությանը: Նա նշել է, որ ինքը հանդես կգա իբրև երաշխավոր և Ուկրաինան կլինի այնպիսին, ինչպիսին ցանկանում է տեսնել ժողովուրդը: Տիմոշենկոն հայտարարել է, որ մինչ այս պահը քաղաքական գործիչներն արժանի չէին այս ամենին և չարժեին եւ ոչ մի կաթիլ արյուն, որը հեղվել էր հանուն Ուկրաինայի: ՛՛Եվ ես ցանկանում եմ, որպեսզի դուք տեսնեք այլ քաղաքական գործիչների, այլ պաշտոնյաների, ովքեր արդարորեն կաշխատեն: Եվ մենք ձեզ հետ միասին կանենք դա, հավատացեք»,- հայտարարել է Տիմոշենկոն:

Նա կոչ է արել Մայդանին չցրվել, քանի դեռ չեն իրագործվել բոլոր պահանջները. ՛՛Դուք հերոսներ եք, դուք լավագույնն եք, ինչ ունի Ուկրաինան՛՛: Նա ասել է, որ նոր երկիր է եկել: ՛՛Դուք այս երկիրը նվիրեցիք մեզանից յուրաքանչյուրին: Մարդիկ, ովքեր Մայդանում էին, ովքեր զոհվել են Մայդանում, հերոսներ են դարերի համար, նրանք մեր ազատագրիչներն են՛՛:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու Վիտալի Կլիչկոն եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել են համաձայնություն իրավիճակի քաղաքական կարգավորման մասին: Փաստաթուղթը ենթադրում էր վերադարձ 2004թ.-ի Սահմանադրությանը, ժողովրդական միասնության կառավարության ստեղծում ու արտահերթ նախագահական ընտրություններ: Սակայն արդեն փետրվարի 22-ին Գերագույն Ռադան իր որոշմամբ փոխեց հիմնական օրենքը, փոխեց խորհրդարանի եւ ՆԳՆ ղեկավարությունը: Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվեցին մայիսի 25-ին, ինչպես նաեւ բանտից ազատ արձակվեց նախկին վարչապետ Յուլիս Տիմոշենկոն: