Բավ է պառակտվել
08-04-2014 10:48

Ըստ Տիմոշենկոյի Ուկրաինայի սահմանին պետք է բարձրացնել բանակի մարտունակությունը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ «Ռուսաստանի կողմից իրականացվող անջատողական գործողությունների» պայմաններում, իշխանությունը պետք է ուժեղացնի Ուկրաինայի սահմանների պաշտպանությունը եւ բարձրացնի բանակի մարտունակությունը: Այս մասին նա ասել է ICTV-ի եթերում ՛՛Այժմ շատ կարեւոր է երկրի արեւելքում իրադրության կարգավորումը` բացառապես խաղաղ ճանապարհով:Այդ հարցը պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով: Եվ այդ մասին այսօր ես խոսել եմ յուրաքանչյուր մարզի ղեկավարի հետ եւ համոզել նրանց, որ ցանկացած ագրեսիա կարող է դառնալ հակընդդեմ բռնության պատճառ` ՌԴ-ի կողմից՛՛, - ասել է նա: «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունը իրավունք չունի թերագնահատել բոլոր սպառնալիքները, որոնք գոյություն ունեն Ուկրաինայի տարածքում` Ռուսաստանի գործողությունների պատճառով: «Մենք իրավունք չունենք թերագնահատել Ուկրաինայում Ռուսաստանի հայտնվելու փաստի ողջ վտանգը, այդ թվում նաեւ դա նախագահի ընտրությունների ապակայունությունն է, եւ այստեղ ես եմ հստակ ընդգծել. ես կողմնակից եմ մայիսի 25-ին ընտրություններ անցկացնելուն, չպետք է ոչ մի օր էլ հետաձգել` ինչ էլ կատարվի: Քանի որ Ուկրաինայի օրինական նախագահ ունենալը կայունության գործոն է, որը կարող է զգալի չափով կանգնեցնել այն ամենն, ինչ անում է Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ», - հայտարարել է Յուլիա Տիմոշենկոն: