08-03-2014 11:10

Բուժման նպատակով Տիմոշենկոն մեկնել է Գերմանիա

Корреспондент-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն երեկ մեկնել է Գերմանիա՝ ողնաշարի բուժման կուրս անցնելու նպատակով: Տիմոշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Շենեֆելդ օդանավակայանում, որտեղից նա անմիջապես ուղևորվել է «Շարիտե» կլինիկա։ Այսօր, այստեղ մամուլի ասուլիս կկայանա Տիմոշենկոյին բուժել պատրաստվող բժիշկների մասնակցությամբ։ Սակայն անձամբ նախկին վարչապետը մամուլի ասուլիսին ներկա չի լինի։