Բավ է պառակտվել
28-06-2014 10:24

ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը երկրի բոլոր խնդիրների լուծում չէ.Տիմոշենկո

«Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ առաջնորդ Յուլյա Տիմոշենկոնի` ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը երկրի բոլոր խնդիրների լուծում չէ։ «Համաձայնագրի ստորագրումը բոլոր խնդիրների լուծում չէ։ Սա շատ ու շատ լարված աշխատանքների սկիզբն է, և քանի դեռ պատերազմ է, շատ դժվար կլինի ոտքի կանգնել»,- ասել է Տիմոշենկոն։ Միաժամանակ, Տիմոշենկոն ողջունել է երկրի բարեփոխմանն ու մոդեռնիզացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը։ «Մենք պետք է նախ ավարտենք պատերազմը, հետո ոտքի ելնենք որպես եվրոպական երկիր»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասն, իսկ մարտի 21-ին, ստորագրվել էր փաստաթղթի քաղաքական մասը։