Բավ է պառակտվել
22-02-2014 16:49

Գերագույն ռադան Տիմոշենկոյին ազատելու որոշում է ընդունել

ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ, Ուկրաինայի Գերագույն ռադան նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատելու որոշում է ընդունել՝ Ուկրաինայի միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում: Համապատասխան որոշմանը (№ 4166) գրանցված 331 ժողովրդական պատգամավորներից 322-ը կողմ են քվեարկել։ Որոշման նախաձեռնողը «Բատկիվշչինայի» պատգամավոր Արսենի Յացենյուկն էր։
Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին Տիմոշենկոն 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ 2009թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելիս լիազորությունները գերազանցելու համար։