Բավ է պառակտվել
11-12-2015 15:44

Ամուր անունով վագրը և Տիմուր այծիկը գրավում են զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից

Ամուր վագրի և Տիմուր այծի  միջև առաջացած  հատուկ վերաբերմունքը գրավում է զբոսաշրջիկների որ միայն Ռուսաստանից այլ նաև ԱՄՆ-ից և Չինաստանից: Սաֆարի պարկի տնօրեն Դմիտրի Մեզենցևը պատմել է, որ Չինաստանի զբոսաշրջիկները հուսով  են, որ շուտով հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնել Տիմուրին և Ամուրին:  Վերջերս այգին այցելել էին նաև ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների մի խումբ:  ՌԴ Պրիմորիեի երկրամասի սաֆարի այգին կսկսի նաև գումար վաստակել Ամուր վագրի և Տիմուր այծի պատկերներով հուշանվերների հաշվին։ «Վերջապես մենք հուշանվերներ ենք պատրաստել՝ բաժակներ, մագնիսներ, կախազարդեր։ Տեսականին առաջիկա շաբաթվա ընթացքում կընդլայնվի»,- ասված է կենդանաբանական այգու կայքում: Հիմա այգու ղեկավարությունը զբաղված է այլ հարցով. ինչպես անել, որ Ամուրի և Տիմուրի  պատկերներով արտադրանքը հասանելի լինի ՌԴ մյուս քաղաքների բնակիչների համար: Հիշեցնենք, որ Ամուր վագրը հրաժարվել էր ուտել Տիմուր այծին, եւ դրանից հետո կենդանիների միջև իսկական ընկերություն է սկսվել: