Բավ է պառակտվել
13-03-2014 11:42

Տիեզերքի ամենամեծ աստղը հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականների կողմից

Ֆրանսիացի աստղագետները հայտնաբերել են դեղին հիպերգիգանտների դասին պատկանող, Տիեզերքի ամենախոշոր աստղերից մեկը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Աստղը գտնվում է Կենտավրոսի համաստեղությունում՝ Երկրագնդից 12 հազար լուսային տարի հեռավորության վրա: HR 5171 A անունը ստացած աստղը գիտնականների ուշադրությունը գրավել է ոչ միայն ահռելի չափերի, այլև այն պատճառով, որ նրան շատ մոտ է գտնվում մի պտտվող փոքր աստղ: Գիտնականները պարզել են, որ աստղի տրամաչափը 1300 անգամ գերազանցում է Արեգակին, իսկ պայծառությամբ՝ միլիոն անգամ: Մինչև այժմ Տիեզերքում նման մեծության ընդամենը մոտ 20 աստղ է հայտնաբերվել: