Բավ է պառակտվել
25-05-2016 11:07

Ահաբեկչական սպառնալիքն է՛լ ավելի անկանխատեսելի է դարձել. Սպիտակ տան ներկայացուցիչ

Աշխարհում ահաբեկչական սպառնալիքն «ահաբեկչության դեմ պատերազմի» ժամանակաշրջանում, որը հայտարարել է ԱՄՆ-ն 2001թ. սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություներից հետո, միայն է՛լ ավելի լայն տարածված և անկանխատեսելի է դարձել: Այդ մասին խոստովանել է Ահաբեկչության դեմ պայքարի հարցով ԱՄՆ նախագահի օգնական Լիզա Մոնակոն:
«Սպառնալիքը, որին մենք այսօր բախվում ենք և կբախվենք հեռանկարում, ավելի տարածված է և անկանխատեսելի, քան Սեպտեմբերի 11-ից հետո երբևէ»,- հայտարարել է Մոնակոն:
Նրա խոսքով՝ ահաբեկչությունը վերածվել է իսկապես անդրտարածաշրջանային սպառնալիքի: Իսկ ահաբեկչական խմբավորումները դարձել են ավելի փոխկապակցված և ավելի ապակենտրոնացված, այդ թվում` նոր տեխնոլոգիաների օգտագործման հաշվին:
Մոնակոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և նրա միջազգային գործընկերների համար ահաբեկչության ոլորտում «հիմնական սպառնալիքը» կա և մնում է «Իսլամական պետություն» խմբավորումը: