Բավ է պառակտվել
30-05-2016 09:26

Ահաբեկիչները «Ռեալ»-ի 12 երկրպագուի են սպանել Իրաքում

Իրաքում ահաբեկիչները սպանել են «Ռեալի» առնվազն 12 երկրպագուի, որոնք դիտում էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը իրենց թիմի մասնակցությամբ:
Ողբերգությունը տեղի է ունեցել Բակուբա քաղաքում, որը Բաղդադից 50 կմ հեռավարության վրա է դեպի հյուսիս-արևելք: Ահաբեկիչները ներխուժել են տարածք, որտեղ դիտում էին խաղը, և անկանոն կրակ են բացել ինքնաձիգերից: Ըստ նախնական տվյալների, 12 մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել: Այլ աղբյուրներ հայտարարել են 5 զոհի և 4 վիրավորի մասին: Զոհվածները 18-30 տարեկան էին: Հարձակվողները թաքնվել են, ոչ ոքի չի հաջողվել ձերբակալել: Երկրի իշխանությունները հարձակումը վերագրում են «Իսլամական պետությանը»:
Մայիսի 13-ին նմանատիպ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ֆուտբոլի խաղի դիտման ժամանակ` սպանվել է 16 մարդ, որից 12-ը «Ռեալի» երկրպագու էր, ևս 20-ը` վիրավորվել է:
Մայիսի 28-ին Միլանում «Ռեալը» հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում և 11-րդ անգամ հաղթեց Եվրոպայի ակումբային մրցաշարում: Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել են ոչ ոքի` 1:1 հաշվով: