Բավ է պառակտվել
14-11-2015 02:33

Ահաբեկչություն Փարիզում. մի քանի տասնյակ զոհեր, հարյուրավոր պատանդներ (տեսանյութ)

Առնվազն 30 մարդ է զոհվել Փարիզում և նրա մոտակա  Սան-Դենի արվարձանի վրա հարձակումների արդյունքում: Անհայտ անձինք կրակահերթ են բացել Փարիզի  10-րդ թաղամասի ռեստորաններից մեկում , ինչպես նաեւ 11-րդ թաղամասի Բատլական թատրոնում, որտեղ անց էր կացվում կալիֆորնիական ռոք խմբի համերգը: Բացի այդ, երկու կամ երեք պայթյուններ, հավանաբար, նռնակներ, կատարվել են  Stade de France մարզադաշտի անմիջական հարեւանությամբ, որտեղ ընթանալիս է եղել Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղը: Խաղին ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: