Բավ է պառակտվել
15-07-2016 08:46

Ահաբեկչություն Ֆրանսիայի Նիս քաղաքում` 80-ից ավել մարդ է զոհվել (տեսանյութ)

Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով առնվազն 84 մարդ է զոհվել, ավելի քան 120–ը` վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առիթով միջոցառման ժամանակ: Բեռնատարը Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի մեջ է մխրճվել, դրա վարորդը նաև կրակոցներ է արձակել մարդկանց ուղղությամբ:

Տեղական իշխանությունները գործում են այնպես, ինչպես եթե տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում լիներ: Մարդկանց խնդրում են փողոցներ դուրս չգալ:

Պատահարի պատճառը հայտնի չէ: Սակայն որոշ ականատեսներ պնդում են, որ բեռնատարը կանխամտածված է մխրճվել ամբոխի մեջ:

Բեռնատարի վարորդին ոստիկանությունը գնդակահարել է, մեքենայի խցիկում հայտնաբերվել են նռնակներ և զինամթերք:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: