Բավ է պառակտվել
21-10-2013 10:26

Հաղորդավարուհին $10.000 է նվիրել զինվորների ճաշի համար վճարած մատուցողուհուն

Հանրահայտ ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Էլլեն Դեջեներեսը հեռուստացույց և 10.000 դոլար է նվիրել մատուցողուհուն, ով 42 դոլար է վճարել 2 կին զինծառայողների ճաշի համար, հաղորդում Sky News-ը:

Ազգային գվարդիայի զինծառայողները ճաշելու համար մտել են Նյու-Հեմփշիր նահանգում գտնվող Կոնկորդ քաղաքի ռեստորաններից մեկը, որտեղ աշխատում է Սարա Հոյդալը (Sarah Hoidahl): Լսելով նրանց խոսակցությունը բյուջետային ճգնաժամի և աշխատավարձի բացակայության մասին, աղջիկը հաշվի փոխարեն նրանց նամակ է տարել. «Ճաշը իմ հաշվին է»:

Հաղորդավարուհին աղջկա արարքի մասին իմացել է Ազգային գվարդիայի՝ սոցիալական ցանցում ունեցած էջից: Դրանից հետո Դեջեներեսը որոշել էր նրան հեռուստացույց և 10.000 դոլար է նվիրել: