Բավ է պառակտվել
29-07-2014 10:08

ԱՄՆ-ը պահանջում է ազատ արձակել Թեհրանում ձերբակալված լրագրողներին

ԱՄՆ-ըԻրանից պահանջում է ազատ արձակել Թեհրանում կնոջ եւ երկու արտահաստիքային լուսանկարիչների հետ ձերբակալված Washington Post-ի թղթակցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրանի իսլամական հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Հոլամհուսեին Էսմայիլին հաստատել է ամերիկյան թերթի թղթակցի եւ նրա կնոջ ձերբակալության փաստը: Ձերբակալության պատճառները չեն հաղորդվում:

Ռեզայանը Թեհրանում հատուկ թղթակից է աշխատել 2012թ.-ից: Նա ունի միժամանակ ամերիկյան եւ իրանական քաղաքացիություն: Նրա կինը Իրանի քաղաքացի է, սակայն դիմել է ԱՄՆ-ում մշտական բնակության համար: Նա ԱՄՆ-ի National թերթի թղթակից է աշխատել: